Բաղադրամասեր

լավաշ,

հավի կրծքամիս,

թարմ կաղամբ,

սոխ,

թարմ վարունգ,

լոլիկ,

բուլղարական պղպեղ,

մաղադանոս,

թթվասեր,

սպիտակ գինու քացախ,

սխտոր,

աղ,

շաքարավազ,

համեմունքներ,

ձիթապտղի ձեթ

Պատրաստման եղանակը

Սկզբում պատրաստեք սոուսը, որպեսշզի այն լավ համեմվի: Դրա համար խառնում ենք թթվասերը մանր կտրատած մաղադանոսի, ճզմած սխտորի, աղի, պղպեղի և համեմունքների հետ: Նախապես խաշեք կավի կրծքամիսը և տապակեք սոուսի ու ձիթապտղի յուղի մեջ: Մանր կտրատեք սոխը, մարինադացրեք այն քացախի, աղի և շաքարավազի հետ:

Կտրատեք բանջարեղենը: Լավաշը փռեք սեղանին, վրան սոուս քսեք և դրեք բանջարեղենը, դրեք նաև հավի կրծքամիսը: Զգուշորեն փաթաթեք լավաշը խողովակաձև և դրեք ստվարաթղթով պատված գրիլի թավայի մեջ: Մատուցեք տաք վիճակում: