Բաղադրամասեր

4 հատ ձու,

3 ճաշի գդալ մեղր,

300 գ սև շոկոլադ,

100 գ կաթնային շոկոլադ,

200 գ սերուցքային կարագ,

5 գ վանիլին,

100 գ պինդ շաքար,

100 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Ջեռոցը տաքացնել 180 աստիճան։ Հալեցնել ողջ շոկոլադը։

Հարել 4 ձուն, ավելացնել շաքարվազը և վանիլինը։ Հարել 3 րոպե։

Կարագը հալեցնել։ Երբ կարագը հալի խառնել հալած շոկոլադի հետ, մինչև միատարր զանգված ստանալը։

Ստացված շոկոլադե զանգվածը ավելացնել հարած ձվերի վրա և խառնել։ Ավելացնել ալյուր և նորից խառնել։

Թխելու համար նախատեսված խորը ամանը պատել սսնդային թղթով և ավելացնել ստացված զանգվածը։ Դնել ջեռոցում և թխել 25 րոպե։