Բաղադրամասեր
250 մլ ջուր,
300գ շոկոլադ,
125 գ սերուցքային կարագ,
250 գ շաքարավազ,
3 հատ ձու,
150 գ ալյուր,
25 գ կակաո,
60 գ նուշ,
110 գ ծիրանի ջեմ,
160 մլ սերուցքներ
Պատրաստման եղանակը
100գ շոկոլադը հալեցնել :
Կարագը հարել շաքարավազի հետ, հատ - հատ ավելացնել ձուն՝ շարունակելով հարել։ Ավելացնել նաև մաղած ալյուր, կակաո,մանրեցված նուշ և հալած շոկոլադը։
Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան։ Կլոր ֆորման պատել կարագով, վրան դնել սննդային թուղթ։ Լցնել խմորը և թխել մոտավորապես մեկ ժամ։
Կրեմի համար, 200գ շոկոլադը և սերուցքները հալեցնել։
Պատրաստի բիսկվիտը թողնել ջեռոցում 10 րոպե, հանել և թողնել սառչի։ Կտրատել 2 շերտը, քսել ջեմ, ավելացնել շոկոլադ։ Շերտերը դնել իրար վրա և ավելացնել մնացաց շոկոլադը։