Բաղադրամասեր
թխվածքաբլիթ - 18 հատ,
կաթ - 300 մլ,
ձվի դեղնուց - 5 հատ,
վանիլին - 0,5 թ/գդ,
շաքարավազ - 200 գր,
ժելատին - 20 գր,
սերուցք 30-35% յուղայնությամբ - 300 մլ,
կարագ - 1 թ/գդ
Պատրաստման եղանակը
Ժելատինը լցնում ենք սառը ջրի մեջ, մինչև ուռչի: 150 գր շաքարավազն ու ձվի դեղնուցները լավ հարում ենք: Կաթի մեջ լցնում ենք վանիլինը և եռացնում: Այնուհետև կաթը կամաց-կամաց լցնում ենք դեղնուցային զանգվածի մեջ և խառնում: Դնում ենք մարմանդ կրակին, ավելացնում ժելատինը և խառնելը չդադարեցնելով եռացնում:
երուցքը լավ հարում ենք և լցնում մեր ստացված կրեմի մեջ:
50 գր շաքարավազը ու ջուրը եռացնում ենք, թխվածքաբլիթները տոգորում ստացված օշարակի մեջ և շարում բուսայուղապատ ձևամանի մեջ:
Մեջը լցնում ենք կրեմն ու Շարլոտկան 4 ժամով տեղափոխում սառնարան: Ձևամանի տակն ընկղմում ենք տաք ջրի մեջ, ինչի շնորհիվ Շարլոտկան հեշտությամբ դուրս է գալիս: