Բաղադրամասեր
200 գրամ ալյուր,
160 մլ կաթ ,
100 գրամ շաքարավազ,
2 հատ ձու,
80 մլ բուսայուղ,
400 գրամ կակաո,
2 թեյի գդալ փխրեցուցիչ,
Սուֆլեի համար ՝
300 գրամ կաթնաշոռ,
250 մլ կաթ,
100 գրամ շաքարավազ,
10 գրամ ժելատին,
4-5 հատ բանան
Պատրաստման եղանակը
Ալյուրը միախառնել կակաոյի ու փխրեցուցիչի հետ։ Ձուն շաքարավազի հետ հարել։ Ավելացնել կաթը ու բուսայուղը և միախառնել։
Միախառնել երկու զանգվածքները։ Դնել ջռոց ու թխել 180 աստիճանով 40 րոպե։
Ժելատինը կաթով բացել։ Դնել կրակին։ Վրցնել կրակից՝ մինչ կհասցնի եռալ։
Կաթնաշոռը հարել շաքարավազի հետ։ Ավելացնել կաթով ու ժելատինով զանգվածը ու լավ խառնել։
Խմորի միջուկը հանել։ Շարել բանանները։ Լցնել կրեմը։ Ծածկել միջուկի կտորներով։
Ողջ գիշեր դնել սառնարան։ հաջորդ առավոտ կարող եք վայելել։