Բաղադրամասեր

2 բաժակ ցորենի ալյուր,

2 հատ հավի ձու,

2 բաժակ շաքարավազ,

1,5 թեյի գդալ խմորիչ,

6 ճաշի գդալ կակաո,

1 բաժակ կաթ,

1 թեյի գդալ վանիլի փոշի,

½ բաժակ բուսական յուղ,

1 բաժակ ջուր

Պատրաստման եղանակը

Ալյուրը մաղել ամանի մեջ։ Ավելացնել շաքարավազ, կակաո,խմորիչ և սոդա։

Ուրիշ ամանի մեջ ջարդել ձուն, հարել խառնիչով՝ դանդաղ արագությամբ ։ Ձվի վրա ավելացնել կաթը և բուսական յուղը։ Խառնել և ավելացնել ալյուրի և կակաոի խառնուրդի վրա։ Խառնել մինչև միատարր զանգված ստանալը։ Վերջում ավելացնել մեկ բաժակ եռացրած ջուր։ Լցնել նախապես յուղած ամանի մեջ։ Թխել 60 րոպե, որից հետո անջատել ջեռոցը, և ևս 15-20 րոպե պահել ջեռոցում։

Տվյալ խմորը կարող ենք բաժանել 3 շերտի։ Կարող եք օգտագործել ձեր նախընտրած կրեմը։