Բաղադրամասեր

ձու - 4 հատ,

շաքարավազ - 200 գր,

ալյուր - 80 գր,

կաթ - 250 մլ,

վարսակի փաթիլներ (հերկուլես) - 2 ճ/գդ,

կարագ - 100 գր,

վանիլին

ջեմ - 7 ճ/գդ,

թթվասեր - 3 ճ/գդ,

շաքարի փոշի - 1 ճ/գդ,

կակաո - 2-3 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Ձվերը 100 գր շաքարավազի հետ լավ հարում ենք: Աստիճանաբար ավելացնում ենք փխրեցուցիչի հետ մաղած ալյուրը:

Լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 180 աստիճան տաքացրած ջեռոցում 10-12 րոպե:

Ռուլետանման փաթաթում ենք:

Պատրաստում ենք կրեմը: Գոլ կաթը, 100 գր շաքարավազն ու վարսակի փաթիլները լավ հարում ենք և հովացնում: Կարագը հարում ենք վանիլինի հետ և ավելացնում վարսակի փաթիլներով զանգվածի մեջ:

Ռուլետը բացում ենք և վրան ջեմ քսում: Այնուհետև քսում ենք կրեմն ու կրկին ռուլետանման փաթաթում:

Ռուլետի վրայից զգուշությամբ հանում ենք յուղաթուղթը: Պատրաստում ենք ջնարակը: Թթվասերը, շաքարի փոշին և կակաոն մարմանդ կրակին տաքացնում ենք և 2 րոպե հովացնում:

Ջնարակը լցնում ենք խոհարարական պարկի մեջ և ռուլետը զարդարում: