Բաղադրամասեր

ելակ - 200 գր,

ալյուր - 150 գր,

ձու - 5 հատ,

վանիլին - 1 պտղունց,

շաքարավազ - 150 գր,

շաքարի փոշի - 50 գր

Պատրաստման եղանակը

Ձվերը շատ լավ հարում ենք և կամաց-կամաց ավելացնում շաքարավազը, վանիլինն ու ալյուրը:

Խմորը լցնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում նախօրոք 200 աստիճան տաքացրած ջեռոցում 15-20 րոպե:

Պատրաստի խմորը յուղաթղթով հանդերձ փաթաթում ենք՝ ծայրը դեպի ներքև: Վրան փաթաթում ենք սրբիչ և թողնում հովանա: Որոշ ժամանակ անց հանում ենք սրբիչն ու յուղաթուղթը:

Ելակը բլենդերով հարում ենք (ցանկության դեպքում կարող ենք մի փոքր ինվերտային օշարակ պատրաստել և խառնել ելակին:

Ելակը լցնում ենք բիսկվիթի մեջ և կրկին զգուշությամբ փաթաթում: Վրան շաքարի փոշի ենք ցանում, զարդարում ելակով և մատուցում: