Բաղադրամասեր

Խմորի համար ՝ ալյուր – 200 գր

շաքարավազ – 50 գր,

կարագ – 100 գր,

կիտրոն – 0,5 հատ,

ձու – 1 հատ,

Միջուկի համար՝

կիտրոն – 3,5 հատ,

շաքարավազ – 200 գր,

ալյուր – 50 գր,

ձու – 4 հատ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք խմորը: 200 գր ալյուրը մաղում ենք սեղանի վրա, ավելացնում ենք 50 գր շաքարավազը, կես կիտրոնի կեղևը, մանր քերիչով անցկացրած սառը կարագը և արագ դանակով փշրում ենք: Ավելացնում ենք ձուն, կես կիտրոնի հյութը և արագ խմոր ենք հունցում՝ անհրաժեշտության դեպքում 1 ճ/գդ սառը ջուր ավելացնելով:

Խմորն ալրապատ սեղանի վրա 3 մմ հաստությամբ շերտով գրտնակում ենք, դնում 25 սմ տրամագծով ձևամանի մեջ և 15 րոպեով տեղափոխում սառնարան:

Պատրաստում ենք միջուկը: Մնացած կիտրոնների կեղևը խառնում ենք 200 գր շաքարավազի հետ և թողնում 15 րոպե:

Ավելացնում ենք 50 գր ալյուրն ու խառնում, որից հետո լցնում ենք մնացած կիտրոնների հյութը, 4 ձուն, զանգվածը խառնում ենք և 30 րոպեով հանգիստ թողնում:

Խմորի վրա թուղթ ենք դնում, իսկ վերջինիս վրա էլ` որևէ ծանրություն (լոբի): Այնուհետև ձևամանը 15 րոպեով դնում ենք մինչև 200 աստիճան տաքացրած ջեռոցը: Ժամանակը լրանալուն պես ծանրությունն ու թուղթը հանում ենք և պիրոգը 30 րոպեով թխում 160 աստիճան տաքացրած ջեռոցում:

Պիրոգը սառեցնում ենք ձևամանի մեջ: