Բաղադրամասեր
Խմորի համար ՝
ալյուր - 900 գր,
մեղր - 500 գր,
կարագ - 250 գր,
կաթ - 200 մլ,
շաքարավազ - 250 գր,
ձու - 4 հատ,
սոդա - 3 ճ/գդ,
աղ - 0,5 թ/գդ,
նարինջ - 1 հատ (կեղև)
Անհրաժեշտ է ՝
դարչին - 50 գր,
կոճապղպեղ (имбирь) - 15 գր,
մեխակ - 10 գր,
մշկընկույզ (мускатный орех) - 10 գր,
աստղային անիսոն - 10 գր,
հիլ(кардамон) - 10 գր,
սև պղպեղ - 3 գր,
կարագ - 50 գր,
սև շոկոլադ, ջեմ, ընկույզ - ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Համեմունքները խառնում ենք իրար և մանրացնում։
Պատրաստում ենք խմորը։
Կաթսայի մեջ լցնում ենք մեղրը, կարագն ու շաքարավազը և մարմանդ կրակին եռացնում ենք, ինչից հետո էլ՝ հովացնում։ Առանձին ամանի մեջ լցնում ենք ալյուրը, համեմունքները, սոդան ու աղը և լավ խառնում ենք։ Կամաց-կամաց ավելացնում ենք մեղրային խառնուրդը, նարնջի քերած կեղևը ու լավ խառնում ենք։
Խմորը 3 հավասար մասերի ենք բաժանում, մի փոքր ալյուր ցանում և ուղղանկյունաձև գրտնակում։ Դնում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում յուրաքանչյուրը 15 րոպե։
Առաջին շերտի վրա քսում ենք ջեմը, դնում երկրորդ շերտը և վրան կրկին ջեմ քսում։
Դնում ենք երրորդ շերտը, վրան ծանրություն դնում և ողջ գիշեր թողնում այդպես։ Առավոտյան թխվածքը երեք հավասար մասերի ենք բաժանում։
Այնուհետև շոկոլադը և կարագը հալեցնում ու ջնարակը տարածում փոքր թխվածքների վրա։ Վերջում լցնում ենք մանրացված ընկույզը։