Բաղադրամասեր
սպագետի - 200 գր
սոխ - 1 հատ
սունկ - 300 գր
սերուցք - 250 մլ
ձեթ
աղ, սև պղպեղ
ընկույզ:
Պատրաստման եղանակը
Սոխը մանր կտրատել, սունկը կտրատել խորանարդիկների տեսքով, կանաչին մանրացնել:
Ձեթի մեջ տապակել սոխը, ավելացնել կտրատված սունկը, աղը, պղպեղը և եփել 10-15 րոպե:
Ավելացնել սերուցքը և թողնել կրակի վրա մինչև եռալը:
Սպագետին եփել այնպես, ինչպես գրված է իր փաթեթի վրա:
Մատուցելիս սպագետիի վրա լցնել սոուսը և զարդարել քերած ընկույզով: