Բաղադրամասեր

ձուկ – 1 հատ

շերտավոր խմոր – 1 տուփ

չորացրած թարխուն

կիտրոն - 1 հատ

կարմիր և կանաչ պղպեղ – 1- ական

ձու - 1 հատ

աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը

Ձուկը մաքրել, լվանալ, աղ, պղպեղ ցանել:

Կիտրոնը կիսել, կես կիտրոնի հյութը քամել, լցնել ձկան վրա, մի փոքր էլ ցողել ներսի կողմից:

Չոր թարխունը փշրել, ցանել ձկան մեջ, փակել:

Պղպեղների սերմատուփերը հեռացնել, մնացած մասը երկար շերտատել:

Շերտավոր խմորը բացել, ձուկը դնել, պղպեղները դասավորել ձկան վրա, խմորի եզրերը փակել, սեղմել:

Ձուն հարել, քսել խմորի վրա, խմորը ծակծկել:

Եփել 180 աստիճանում: