Բաղադրամասեր

1 բաժակ շաքարավազ,

2 հատ ձու,

1 բաժակ կեֆիր,

3 ճաշի գդալ սերուցքային կարագ,

¼ թեյի գդալ աղ,

1,5 բաժակ ալյուր,

1 թեյի գդալ չոր մանանեխ,

1 թեյի գդալ սոդա

Պատրաստման եղանակը

Ձուն խառնել մեկ բաժակ շաքարավազի հետ, ավելացնել մեկ բաժակ կեֆիր, 3 ճաշի գդալ նախապես հալեցված կարագ։

Ստացված զանգվածի վրա ավելացնել 1/4 թեյի գդալ աղ և կես բաժակ ալյուր։ Խառնել խմորը մինչև պինդ թթվասերի նման զանգված ստանալը։

Առանձին ամանի մեջ խառնել մեկ թեյի գդալ սոդան և մեկ թեյի գդալ չոր մանանեղը, 3 թեյի գդալ ջրով։ Զանգվածը ավելացնել խմորի վրա և լավ խառնել։

Խմորը լցնել ֆորմայի մեջ և դնել նախապես տաքացված ջեռոցում։ Թխել միջին ջերմասիճանի տակ, մոտավորապես կես ժամ։