Բաղադրամասեր

200 գ հալած յուղին՝

200 գ շաքարավազ,

1 ձվի դեղնուց,

50 գ կոնյակ,

500 գ ալյուր

Պատրաստման եղանակը

Հալած յուղը տրորել, ավելացնել շաքարավազ, տրորելը շարունակել դարձյալ 5— 10 րոպե։ Այդ զանգվածի մեջ գցել ձվի դեղնուց, կոնյակ կամ օղի և խառնել, որից հետո լցնել ալյուր և խմոր հունցել; Խմորը ձևավորել կլոր բլիթներով 60—70 գրամանոց և թխել ջեռոցում: