Բաղադրամասեր
1 կգ սև թթին ՝
1,5 կգ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Թութն ընտրել, պոչերը հեռացնել, ապա լցնել թասի մեջ, վրան՝ նախատեսված շաքարավազի կեսը: Դնել մի կողմ՝ 5-6 ժամ:
Գոյացած հյութը դատարկել մեկ այլ թասի մեջ, ավելացնել շաքարավազ ու օշարակ եփել:
Երբ օշարակը մի քիչ հովանա, պատրաստած թութը լցնել մեջը, թեթևակի թափահարել, որ բոլոր պտուղները հյութով ծածկվեն, ապա դնել մարմանդ կրակին ու եփել մինչև պատրաստ լինելը:
Վերջում քափը քաշել ու լրիվ հովանալուց հետո լցնել մաքուր ապակյա բանկաների մեջ: