Բաղադրամասեր

1 կգ ոչ շատ հասած սալորին ՝

1 կգ շաքարավազ,

ջուր

Պատրաստման եղանակը

Շաքարավազն ու կես բաժակ ջուրը եփել և լցնել սալորի վրա, թողնել երկու- երեք ժամ, մինչև հյութ դուրս գա:

Դնել կրակին, հասցնել եռման, անջատել և թողնել յոթ-ութ ժամ: Այդ ընթացքում օշարակը կներծծվի մրգի մեջ:

Նորից եփել մի քանի րոպե եփել, անջատել: Կրկնել մշակման գործողությունը երկու անգամ:

Երրորդ անգամ դնել կրակին և եփել, մինչև պատրաստ լինի: Լցնել մաքուր բանկաների մեջ, փակել: