Բաղադրամասեր
հաղարջ – 1 կգ
շաքարավազ – 1,5 կգ
ջուր – 1,5 բաժակ:
Պատրաստման եղանակը
Հաղարջը մաքրել, լավ լվանալ սառը ջրով:
Եփելուց առաջ պտուղները երկու-երեք րոպե թողնել եռացած ջրում, ապա վրան պատրաստի օշարակ լցնել:
Շաքարավազը եփել ջրի հետ, խառնել, տաք-տաք լցնել մրգի վրա:
Թողնել երեք-չորս ժամ, հետո եփել, մինչև պատրաստ լինի: