Բաղադրամասեր
150 գ ոչխարի մսի՝
25 գ գլուխ սոխ,
20 գ հալած յուղ,
150 գ սերկևիլ,
15 գ տոմատ- պյուրե,
2 գ շաքար,
աղը, պղպեղը , մաղադանոսը՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
Ոչխարի կտրտած միսը գցել ջրի մեջ և եփել մինչև կիսապատրաստ լինելը։ Ստացված արգանակը քամել:
Եփած միսը կաթսայում յուղով տապակել, վրան արգանակ լցնել այնքան, որ միսը միայն ծածկվի, կաթսան փակել և միսը խաշել:
Դրանից հետո ավելացնել սոխաrած, տոմատ - պյուրե, միջուկը հանած և կտրտած սերկևիլ, շաքար, աղ և այդ րոլոր մթերքները շարունակել խաշել մինչև պատրաստ լինելը։
Մատուցելիս ոչխարի մսի վրա մաղադանոս ցանել: