Բաղադրամասեր
60 գ ոչխարի մսին՝
150 գ սերկևիլ,
4 գ բրինձ,
8 գ գլուխ սոխ,
10 գ հալած յուղ,
1/4 ձու,
աղը,պղպեղը, մաղադանոսը և համեմը ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Ոչխարի մսի կտորները գլուխ սոխի հետ միասին մսաղացով աղալ, աղացած մսի վրա գցել ընտրած և լվացած բրինձ, աղ, պղպեղ, մանր կտրտած համեմ, ձու և խառնել:
Միջին մեծության սերկևիլների վերևի մասը կտրել, միջուկը հեռացնել և լվանալ: Սերկևիլը լցնել խճողակով և կտրած մասով ծածկել:
Խոր կաթսայի մեջ դարսել խճողակած սերկևիլը, արգանակ լցնել այնքան, որ տոլման միայն ծածկվի, իսկ վրան գնել շրջված ափսե։ Կաթսան կափարիչով փակել և մարմանդ կրակով տոլման եփել մինչև պատրաստ լինելը:
Տոլման մատուցելիս վրան լցնել գոյացած հյութից և ցանել մաղադանոս: