Բաղադրամասեր
Սեխ
Իմբիր
Շաքարավազ
Պատրաստման եղանակը
Սեխը լվանալ, կեղևը հանել, կտրատել: Եփել մինչև փափկելը:
Ջրից հանել, քերած կոճապղպեղ ցանել, մինչև մյուս օրը դնել սառը տեղ: Հաջորդ օրը կոճապղպեղը լվանալ սառը ջրով:
Օշարակ եփել: 1 կգ սեխի համար 1½ կգ շաքարավազ և 2,5 բաժակ սեխի եփուկից օշարակ պատրաստել:
Սեխը այս քաղցրաջրի մեջ եփել: Երկու օր թողնել ջրի մեջ, սեխը հանել ջրից, ավելացնել մնացած շաքարավազը, եփել:
Սեխը նորից լցնել քաղցրաջրի մեջ: Մի քանի անգամ եռացնել, հանել, որ սեխը քամվի, չորացնել արևի տակ կամ ջեռոցի մեջ հատուկ ռեժիմով: