Բաղադրամասեր

150 գ հորթի մսին՝

20 գ հալած յուղ,

50 գ սամիթ,

աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Հորթի փափուկ միսը կտրտել բարակ կտորներով և յուղով տապակել։ Սամիթն ընտրել և խոշոր կտրտել։

Յուղը տապակում հալել, այդ յուղի մեջ դնել մի շերտ սամիթ, այնուհետև մի շերտ միս, վրան՝ աղ ցանել, նորից դնել մի շերտ սամիթ, վրան աղ ցանել, տապակը ծածկել և 15—20 րոպե ղնել ջեռոցը։ Միսը մատուցել նույն տապակում։