Բաղադրամասեր

Տավարի կամ խոզի միս- 600-700 գրամ,

Ջուր - 2,5-3լիտր,

Սոխ-2 հատ,

Լավրովի տերևներ- 1-2 հատ,

Խոզապուխտ- 200 գրամ,

Ապխտած երշիկ – 200 գրամ,

Թթու դրած վարունգներ – 2-4 հատ,

Ձիթապտուղ- 100 գրամ,

Տոմատի մածուկ կամ կետչուպ – 2 թեյի գդալ,

Բուսական յուղ – 2 ճաշի գդալ,

Կարագ– 100 գրամ,

Կիտրոն, Թթվասեր, Աղ,պղպեղ ` ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Միսը դնել կաթսայի մեջ, ջուր լցնել վրան: Եռալուց հետո մեկ հատ սոխ դնել և 2 ժամ եփել, ապա ընթացքում ավելացնել դափնու տերևներ և եփել: Եռալուց հետո միսը հանել և այն ոսկորից առանձնացնել ու բարակ շերտերով կտրատել: Բարակ շերտերով կտրատել խոզապուխտը, ապխտած երշիկը, թթու դրած վարունգը:

Վարունգը լցնել թավայի մեջ, ապա ավելացնել մսի արգանակը և մի քանի րոպե եփել: Ապա մեկ հատ սոխ կտրատել և առանձին թավայի մեջ բուսական յուղով տապակել, ավելացնել կետչուպը, ապա այս զանգվածը լցնել մսի արգանակի վրա: Արգանակի վրա լցնել միսը, ապխտած երշիկը, խոզապուխտը, վարունգը և ձիթապտուղը: 10-15 րոպե եփել: Այն մատուցել կիտրոնով և թթվասերով: