Բաղադրամասեր

Խմորի համար՝

ալյուր - 200-250 գր

շաքարավազ - 100 գր

ձու - 2 հատ

մանրած ընկույզ - 100

մեղր - 100 գր

մեկ կիտրոնի հյութ

սոդա -1/2 թգ.

Կրեմի համար՝

սալորաչիր - 500 գր

կարագ - 200 գր. (կամ 1 բաժակ թթվասեր)

շաքարավազ - 1/2 բաժակ

ընկույզ - 1 բաժակ:

Պատրաստման եղանակը

Ձուն շաքարավազով հարել։

Սոդան լուծել կիտրոնի հյութի մեջ, ավելացնել մեղրը, ընկույզը։

Ստացված զանգվածը լցնել ձվի, շաքարավազի վրա, ավելացնել ալյուր և հունցել խմոր։

Ստացված խմորից ստանալ 3 շերտ և դրանք առանձին-առանձին թխել։

Շերտերն իրար միացնել կրեմով։

Սալորաչիրը 5 ժամ թողնել ջրում, որից հետո հեռացնել կորիզները և սալորաչիրն անցկացնել մսաղացով։

Սալորաչրի զանգվածին միացնել մանրած ընկույզը, շաքարավազով հարած կարագը կամ թթվասերը։