Բաղադրամասեր

30 գ սիսեռին՝

25 գ գլուխ սոխ,

4 գ ալյուր,

15 գ հալած յուղ,

100 գ կարտոֆիլ,

5 գ չորացրած սալոր,

աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Սիսեռն ընտրել,լվանալ, լցնել սառը ջրով կաթսան և եփել մինչև որ փափկի:

Ավելացնել մաքրած, լվացած և խոշոր կտրտած կարտոֆիլ, սոխառած, բոված և սիսեռաջրով բաց արած ալյուր, նախապես թրջած չորացրած սալոր, աղ,պղպեղ, և ապուրն եփել մինյև կարտոֆիլի պատրաստ լինելը: