Բաղադրամասեր
3 կգ հնդկահավի մսին՝
800 գ մաքրաց հունական ընկույզ,
600 գ սող,
25 գ սպիտակ աղացած պղպեղ,
3 թեյի գդալ ուցխո-սունելի,
5 գ սխտոր
5 գ մեխակ,
2 թեյի գդալ զաֆրան,
2 ճաշի գդալ սպիտակ գինու քացախ,
աղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Միսը եփել խորը ամանի մեջ։ Եփելուց հետո հանել և դնել որ սառի։ Արգանակի վրայից հանել յուղը և ավելացնել նախապես կտրատած սոխը։ Մնացած արգանակը թողնել, որ սառի։ Ընկույզը 2-3 անգամ մսաղացով մանրացնել, որպեսզի չմնան պինդ գնդիկներ։
Ընկույզը խառնել սոխի հետ, բացել արգանակով և ավելացնել բոլոր համեմունքները բացի քացախից։ Մաս - մաս ավելացնել մնացած արգանակը։ Արգանակը ավելացնել փոքր մասնաբաժիններով։ Սացիվին եփել 6 ժամ, անընդմեջ խառնելով, մինչև պինդ լուծույթ ստանալը։
Միաժամանակ եփած հնդկահավը դնել ջեռոցում 250 աստիճան պայմաններում 20 րոպե։ Հանել և բաժանել միջին չափի կտորների, ոչ շատ փոքր։
Ստացված զանգվածը պնդանալուն պես ավելացնել մսի կտորները։ Եռալու ժամանակ ավելացնել 2 ճաշի գդալ քացաղ, խառնել և անջատել կրակը։ 7. Պահել մեկ գիշեր սառնարանում։
Մատուցելիս վրան լցնել նռան հատիկներ և մաղադանոս: