Բաղադրամասեր

Կաղամբ – 10 կգ,

Գազար – 500 գ

Կծու պղպեղ – 2 փոկոճ

Սխտոր – 4 պճեղ,

Շաքար – 800 գ,

Աղ – 400 գ,

Ջուր - 9 լիտր,

Մաղադանոս, սամիթ (ըստ ցանկության)

Պատրաստման եղանակը

Կաղամբը լվանալ, կաղամբակոթերը կտրել-հեռացնել ու կաղամբի գլուխը խոշոր կտրատել:

Ջուրը եռացնել ու եռացված ջրին աղ խառնել:

Կաղամբը տեղավորել էմալապատ տարայի մեջ ու վրան լցնել աղաջուրը:

Կաղամբի վրա ծանրոց դնել ու թողնել 5 օր:

5 օր անց կաղամբն աղաջրից հանել ու մանր կտրտել:

Աղաջուրը չթափել:

Գազարը լվանալ, կլպել և խոշոր քերիչով քերել:

Սխտորը կլպել ու մանրատել: Մանրատել նաև պղպեղը: Տարայի մեջ լցնել կտրատված կաղամբը:

Կաղամբի վրա շաղ տալ գազարը, սխտորը, պղպեղն ու մեկ բռաչափ մաղադանոս:

Աղաջուրը թանզիվով քամել, եռացնել, թողնել պաղի ու լցնել կաղամբի վրա:

Վրան ծանրություն դնել ու երկու օր սպասել:

Երկու օր անց շաքարավազ ավելացնել ու լավ խառնել: Թթուն պատրաստ է: Մնում է այն լցնել ապակյա տարաները և փակել: