Բաղադրամասեր
բրինձ - 1 բաժակ
սպանախ - 1 կապ
սպիտակ գինի - 1 բաժակ
արգանակ - 1 բաժակ
սոխ - 1 հատ
սխտոր - 2 պճեղ
ձիթայուղ 2 ճգ
կարմիր, սև պղպեղ
աղ:
Պատրաստման եղանակը
Մանրացնել սոխն ու սխտորը և ձեթով տապակել:
Ավելացնել բրինձը, ապա լցնել գինին և արգանակը:
Երբ ջուրը համարյա ներծծվի, ավելացնել կտրատած սպանախն ու համեմունքները:
Կափարիչը ծածկել սրբիչով և մարմանդ կրակի վրա շոգեխաշել 15-20 րոպե: