Բաղադրամասեր

Սմբուկ – 2 հատ,

Դդմիկ – 1 հատ,

Լոլիկ – 1 կգ,

Սոխ – 1 գլուխ,

Պղպեղ – 1 հատ,

Սխտոր – 6 պճեղ,

Մաղադանոս, համեմ, ռեհան, ուրց,

Սպիտակ գինի – 4 ճաշի գդալ ,

Տոմատի մածուկ – 2 ճաշի գդալ,

Ձեթ – 3 ճաշի գդալ,

Աղ, սև պղպեղ, օրեգանո

Պատրաստման եղանակը

Սոխը մանրացնել, տապակել բուսայուղի մեջ՝ ճզմած սխտորի հետ: Պղպեղը կտրատել, լցնել սոխի վրա, տապակել 3-4 րոպե: 4 լոլիկի կեղևը հանել, բլենդերով մանրացնել, լցնել սոխերածի վրա: Եփել մոտ 5 րոպե: Ավելացնել տոմատի մածուկը, 3-4 ճ/գ գինի, աղ, համեմունքներ, եռացնել և եփել 5 րոպե: Զանգվածի մի մասը լցնել տապակի վրա:

Սմբուկները, դդմիկը, լոլիկները օղակ-օղակ կտրատել, հերթով շարել տապակի վրա, վրան ավելացնել մաղադանոս, ռեհան, ավելացնել 3 պճեղ սխտոր, ուրց: Բանջարեղենի վրա ցողել 2-3 ճ/գ բուսայուղ, աղ և պղպեղ անել, եփել 60 րոպե 190 աստիճան ջեռոցում: Տապակը ծածկել յուղաթղթով. կափարիչով ոչ մի դեպքում չփակել: