Բաղադրամասեր

1 կգ անյուղ տավարի կամ հորթի մսին ՝

2 թ.գ. ալյուր,

2 ձու,

6 բաժակ կաթ,

2 միջին չափի սոխ,

2 թ.գ. աղ

50 գ կոնյակ (կարելի է նաև օղի),

hալած յուղ

Պատրաստման եղանակը

Մաքրեք տավարի միսը ջիլերից, դրեք պոլիէթիլենային տոպրակի մեջ և այնքան ծեծեք, որպեսզի միսը վերածվի միատարր զանգվածի: Զանգվածը պետք է շատ հարթ ստացվի: Ծեծելու ընթացքում պետք է աստիճանաբար ջուր ավելացվել, որպեսզի զանգվածը էլաստիկ ստացվի: Ապա աղ արեք և շարունակեք ծեծել, մինչև որ միսը բաց գույնի դառնա:

Ստացված զանգվածը դրեք մեծ կաթսայի մեջ և ձեռքով 3-4 րոպե խառնեք

Ավելացրեք հում ձվեր, մանր կտրատված սոխ, կաթ, ալյուր և կոնյակ (կամ օղի), խառնեք այդ ամբողջ զանգվածը ձեռքերով այնպես, ինչպես խմորը: Լավ խառնելուց է կախված քյուֆթայի հաջող ստացվելը:

Ապա մեծ և խորը կաթսայի մեջ ջուր լցրեք, տաքացրեք ջուրը (չեռացնեք) և աղ ավելացրեք:

Ստացված մսային զանգվածը 4 մասի բաժանեք, ձեռքերը թրջեք սառը ջրով և յուրաքանչյուր մասին գունդի ձև տվեք:

Գնդերը դրեք տաք ջրի մեջ, եռացրեք և պարբերաբար վերցրեք վրայի փրփուրը: Եփեք միջին կրակի վրա` 25-30 րոպե: Ստուգելու համար համեք մի գունդը և կտրեք: Եթե միսը միջից կարմիր չէ, ապա քյուֆթան պատրաստ է: Իսկ եթե դեռ պատրաստ չէ, կտրված գունդը զգուշությամբ ետ դրեք կաթսայի մեջ:

Պատրաստի գնդերը 2-3 սմ հաստությամբ կտրատեք, վրայից կարագ դրեք: