Բաղադրամասեր
ոսպ – 1 բաժակ,
սոխ – 1 գլուխ,
աղ,
կարմիր պղպեղ,
բուսայուղ,
չորացրած ծիթրոն,
քամած մածուն – 200 գ,
լավաշ -1 հատ
Պատրաստման եղանակը
Երկու բաժակ ջուր եռացնել, ոսպը լցնել մեջը և եփել: Ապա քամել, աղ ցանել:
Սոխը մանր կտրատել, սոխեռած անել բուսայուղով, համեմել աղով, պղպեղով, չորացրած ծիթրոն ավելացնել, խառնել: Սոխեռածից մի գդալ վերցնել զարդարելու համար: Ոսպն ու սոխեռածը խառնել:
Մածունը ջրով բացել, աղ, չոր ծիթրոն ավելացնել: Լավաշը տապակի կամ կավե ամանի չափով տրել, երկու շերտ դնել ամանի տակ: Վրան լցնել ոսպը, ապա քամած մածունը, վերջում մի գդալ սոխեռած դնել:
Քյալագլոշը հինգ րոպե դնել տաք ջեռոցի մեջ, ապա մատուցել: