Բաղադրամասեր

1 կգ տավարի միս,

200 գրամ խոզի սալ,

3 գլուխ միջին չափի սոխ,

աղ կարմիր պղպեղ,

կանաչ սոխ, խառը կանաչի

Պատրաստման եղանակը

Այս ամենը աղալ մսաղացով երկու անգամ, հետո լավ խփել մինչև որ զանգվածը ձգվի, դնել սառնարանում երկուսից երեք ժամ: Այնուհետև կլոր գնդիկներ սարքել և ձեռքերը ջրի մեջ թաթախելով անցկացնել շամփուրի վրա: Հետո դնել թեժ կրակի վրա մինչև կարմրելը; Մատուցել սոխի և կարագի հետ: