Բաղադրամասեր
15 գ ցորենի ձավարին՝
100 գ կաղամբաթթու,
20 գ գլուխ սոխ,
15 գ տոմատ-պյուրե,
15 գ հալած յուղ,
80 գ կարտոֆիլ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պատրաստել սոխառած, ավելացնել լվացած, մզած, մանր կտրտած կաղամբաթթու և խաշել մինչև պատրաստ լինելը,պարբերաբար ավելացնել մի քիչ ջուր:Դրանից հետո ավելացնել տոմատ - պյուրե, լավ խառնել և խաշել 5-7 րոպե:
Առանձին եփած կտրտած կարտոֆիլը և ցորենի մանր ձավարը իրենց ջրի հետ միասին լցնել խաշած բանջարեղենի վրա և եռացնել10—15 րոպե։
Մատուցելիս վրան ցանել մաղադանոս: