Բաղադրամասեր
500 գ. խոզի միս,
2 թարմ կանաչ չիլի պղպեղ ,
1 մեծ սոխ` կտրատած խորանարդաձև,
3 ճաշի գդալ ձեթ,
1 թեյի գդալ աղացած կոճապղպեղ ,
2 մեխակ, աղացած սխտոր, աղ,
1 բիբար` կտրատած խորանարդաձև
Պատրաստման եղանակը
Կտրատեք չիլի պղպեղները երկարությամբ, ազատեք սերմերից և կտրատեք մանր շերտերով: Կտրատեք խոզի միսը փոքր երկար շերտերով:
Տապակեք թավայում սոխը, սխտորը և չիլին 2 գդալ ձեթով` 3 րոպե տևողությամբ:
Օգտագործեք մնացած ձեթը միսն առանձին տապակելու համար` համեմելով այն աղով և պղպեղով:
Ավելացրեք բիբարը, սոխի խառնուրդը : Եփեք ամենը ցածր կրակի վրա 3 րոպե տևողությամբ` անընդմեջ խառնելով: