Բաղադրամասեր

300 գ ալյուր,

200 գ սերուցքային կարագ,

100 գ շաքարավազի փոշի,

Վանիլին` մի պտղունց

Պատրաստման եղանակը

Կարագը նախապես պահել սենյակային ջերմաստիճանում, մինչև փափկելը։

Ալյուրը մաղել, խառնել շաքարավազի փոշու և վանիլինի հետ։ Կարագը ավելացնել ալյուրի վրա։ Ձեռքերով հունցել, այնպես որ զանգվածի մեջ մեծ քանակությամբ թթվածին մտնի։ Խմորը պետք է ստացվի փափուկ և էլաստիկ։

Խմորի վրա շաղ տալ ալյուր, դնել ամանի մեջ և դնել սառնարանում 20-30 րոպե։