Բաղադրամասեր
Ոչխարի գլուխ
Պատրաստման եղանակը
Ոչխարի զլուխը ամենայն ուշադրությամբ լվանալ այնպես, որ նրա կոկորդում, լեզվի տակ, ատամների մեջք կերի մնացորդներ չմնան, ապա գլուխը գցել տաք ջրի մեջ, թողնել 3 — 5 րոպե և հետևել: Հենց որ բուրդր սկսի պոկվել, հանել ջրից և մաքրեք բրդից, ապա լվանալ, րոլոր կողմերից սրբիչով չորացնել, բերանի ներսից մի քիչ աղ ցանել և դնել փուռը կամ ջեռոցը մինչև լավ կարմրի, որից հետո ստուգել մսի եփվածությունը և եթե պատրաստ է, հանել փռից: Թողնել որ մի քիչ հովանա, ապա երեսի մսերն ու ծնոտներն իրարից անջատել, գանգոսկրը հանել, ուղեղն զգուշությամբ վերցնել: Բոլոր մասերը դասվորել սկուտեղի մեջ և մատուցել: