Բաղադրամասեր

1 բաժակ մածուն,

0,5 թեյի գդալ սոդա,

2-3 ճաշի գդալ թթվասեր,

1 հատ ձու,

2 ճաշի գդալ բուսայուղ,

3 ճաշի գդալ շաքարավազ,

2-3 բաժակ ալյուր,

0,5 թեյի գդալ աղ,

վանիլին,

շաքարի փոշի

Պատրաստման եղանակը

Մածունին խառնել ձուն,բուսայուղը,աղը,սոդան,շաքարավազը ,թթվասերը,վանիլինը,այլուրը և հունցել ձեռքերին չկպչող խմոր։

Թողնել 30-40 րոպե, որ հասունանա։

:Սեղանին ալյուր ցանել,խմորը բացել 1 սմ հաստությամբ,ձևավոր կտրտել և 2 կողմից տապակել առատ բուսայուղի մեջ:

Մատուցել վրան շաքարի փոշի ցանած: