Բաղադրամասեր
200 գ իշխանին՝
300 գ պոմիդոր,
20 գ կարագ,
20 գ սոխ,
աղը, պղպեղը, թարխունը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Մաքրած իշխանը լվանալ, աղ ցանել և դնել նախապես յուղ քսած տապակի մեջ: Ավելացնել օղակներով կտրտած գլուխ սոխ, կլոր շերտերով կտրտած պոմիդոր, ծեծած սխտոր և պղպեղ:
Ձկով տապակը դնել ջեռոցը և խորովել 15-18 րոպե:
Ձուկը մատուցել նույն տապակում, վրան ցանելով թարխուն և մաղադանոս: