Բաղադրամասեր
125 գ հորթի մսին՝
60 գ պոմիդոր,
150 գ կարտոֆիլ,
30 գ հալած յուղ,
աղը, պղպեղը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Հորթի փափուկ միսը մանր կտրտել, դնել յուղ քսած տապակը, ցանել աղ, պղպեղ, շուրջը շարել կտրտած պոմիդոր, ավելացնել մի քիչ տաք ջուր, դնել ջեռոցը և թողնել մինչև պատրաստ լինելը:
Աոանձին տապակել կտրտած կարտոֆիլ։ Հորթի միսը կարտոֆիլի հետ մատուցել, վրան լցնել շոգեխաշելուց գոյացած հյութը։