Բաղադրամասեր
Խմորի համար ՝
250 գր. ալյուր,
120 գր. կարագ,
2 հատ ձվի դեղնուց,
2 ճգ. կաթ,
00 գր.շաքարի փոշի,
մեկ տուփ վանիլի փոշի,
Միջուկի համար ՝
2 հատ ձու,
4 հատ դեղնուց,
60 գր. շաքարավազ ,
200 գր. կարագ,
մեկ տուփ վանիլի փոշի,
Գլազուրի համար ՝
40 գր. կարագ,
150 գր. սև շոկոլադ,
150մլ սերուցք,
պնդուկ
Պատրաստման եղանակը
Խմորի պատրաստման համար կարագը, շաքարի փոշին և վանիլի փոշին միասին լավ խառնել հարիչով:
Այնուհետև ավելացնել ալյուրը և լավ խառնել, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Ավելացնել նաև ձվի դեղնուցները և կաթը:
Լավ խառնելուց հետո, խմորը դնել սննդի համար նախատեսված ցելոֆոնի մեջ և դնել սառնարանում 1 ժամ:
Խմորը դնել խորը տակդիրի մեջ, նախապես տակդիրը ձեթով պատել: Ձեռքերով տարածել խմորը և պատառաքաղով ծակծկել, 15 րոպե դնել սառնարանում, այնուհետև ջեռոցում 180 աստիճան ջերմաստիճանում եփել 30 րոպե:
Տորթի միջուկի պատրաստման համար շոկոլադը դնել ամանի մեջ, այնուհետև դնել գոլորշու վրա:
Ավելացնել կարագը, թողնել որ հալչի և խառնել, որպեսզի լինի միասեռ:
Ձվի դեղնուցները առանձին հարել շաքարավազի և վանիլի փոշու հետ: Այս ամենը խառնել իրար և լցնել նախապես եփված խմորի մեջ: Եփել ջեռոցում 20 րոպե:
Գլազուրի համար` շոկոլադի վրա լցնել տաք սերուցքը, ավելացնել կարագը, լավ խառնել, այնուհետև դնել սառնարանում, որ սառչի:
Սառելուց հետո գլազուրը լցնել պատրաստի խմորի վրա:
Վերջում զարդարել պնդուկով և այն գլազուրապատել: