Բաղադրամասեր
1.7 կգ բրձին՝
800 գ խնձոր,
800 գ սերկևիլ,
300 գ հալած յուղ,
200 գ չամիչ,
100 գ նուշ,
100 գ ծիրանաչիր,
100 գ սալորաչիր,
ձևավորման համար 3 - 4 հատ թարմ խնձոր,
50 - 100 գ սպիրտ
Պատրաստման եղանակը
Պատրաստել քամովի փլավ։ Պատրաստի փլավը լցնել ձվաձև սկուտեղը և բլրի ձև տալ:
Փլավի շուրջը շարքով դասավորել խորոված միաչափ խնձորներ և սերկևիլներ, այդ մրգերի միջև դնել երեք թարմ խնձոր, որոնց մեջ փոքր փոսեր կտրել:
Բլրի հիմքից մինչև կեսը փլավի վրա շարել յուղով տապակած չամիչ, դեղին սալորաչիր, ծիրանաչիր, ինչպես և մաքրած նուշ։
Թարմ խնձորների փոսերի մեջ լցնել սպիրտ։ Արմենիա փլավը մատուցելիս սենյակի լույսը մարել և վառել խնձորների փոսերում եղող սպիրտը: