Բաղադրամասեր

200 գ ձկանը՝

15 գ կարագ,

50 գ ջուր,

30 գ նռան հյութ,

աղը, պղպեղը, սխտորը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

Իշխանը կամ կարմրախայտը մաքրել, լվանալ, բաժանել կտորների, աղ անել, դնել կարագ քսած կաթսայի մեջ, վրան ցանել կարմիր պղպեղ, ծեծած սխտոր և մի քիչ ջուր լցնել:

Այնուհետև կաթսան ամուր ծածկել և մարմանդ կրակով 18-20 րոպե շոգեխաշել:

Պատրաստի ձուկը դնեկ սկուտեղը, զարդարել մաղադանոսով: