Բաղադրամասեր

½ բաժակ կաթ,

100 գ սերուցքային կարագ,

1 հատ հավի ձու,

2,5 բաժակ ցորենի ալյուր,

30 գ թարմ դրոժներ,

1 ճաշի գդալ շաքարավազ,

խոշոր աղ` ըստ ցանկությամբ

Պատրաստման եղանակը

Տաքացնել կաթը, միչև 37-38 աստիճան և ավելացնել դրոժները։ Հարել ձուն շաքարավազի և աղի հետ, մինչև սպիտակ գույն ստանալը։ Հալաց կարագը և հարաց ձվերը ավելացնել կաթի վրա։

Դանդաղ ավելացնել մաղաց ալյուրը ստացված խառնուրդի վրա և խառնել։

Բացել խմորը, դնել մեծ ամանի մեջ, մեկ ու կես ժամ հետո խմորը հավաքել և շրջել։ Պահել ևս 30 րոպե։ Ստացվաց խմորը բացել 5-6 մմ հաստությամբ։ Պիցցան թխել 25-27 րոպե, 180 աստիՃանում։