Բաղադրամասեր

4 ճաշի գդալ թթվասեր,

4 ճաշի գդալ մայոնեզ,

2 հավկիթ,

9 ճաշի գդալ ալյուր,

պանիր,

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք թթվասերի նման թույլ խմոր, լցնում կարագով պատված թավայի մեջ և վերևից դնում ցանկացած միջուկ (տոմատ, երշիկ, թթու վարունգ, զեյթուն, լոլիկ և այլն):

Քսում ենք մայոնեզ և վերևից ավելացնում քերած պանրի հաստ շերտ: Թավան մի քանի րոպեով դնում ենք միջին կրակի վրա, միանգամից փակում կափարիչը, հենց պանիրը սկսի հալչի` պիցցան պատրաստ է: