Բաղադրամասեր

Շերտի համար՝ ձու - 1 հատ,

հավի փափկամիս - 500 գր,

աղ, պղպեղ, կանաչի - ըստ ճաշակի,

Միջուկի համար՝

տաքդեղ - 0.5 հատ (կանաչ),

տաքդեղ դեղին - 0.5 հատ,

տաքդեղ կարմիր - 0.5 հատ,

պանիր հոլանդական - 100 գր,

կաթնաշոռ - 150 գր,

սպանախ - 1 բուռ,

սոխ կանաչ - մի քանի ճյուղ,

Սոուսի համար՝

լոլիկ - 400 մլ,

շաքարավազ - 1/2 թ/գդ,

ռեհան - 1/2 թ/գդ (չորացրած),

աղ - 1/2 թ/գդ ,

սխտոր - 2 պճեղ

Պատրաստման եղանակը

Պատրաստում ենք շերտը: Հավի փափկամիսը բլենդերում մանրացնում ենք և խառնում ձվի, աղի, սև պղպեղի ու կանաչիի հետ: Հավասար շերտով տարածում ենք յուղաթղթի վրա (եթե զանգվածը ձեռքերին է կպչում, ապա ձեռքերը սառը ջրով թրջում ենք, այնուհետև տարածում), դնում ենք մինչև 180 աստիճան տաքացրած ջեռոցը և 18-20 րոպե թխում: Շերտը պետք է թեթևակի չորանա:

Պատրաստում ենք սոուսը: Բոլոր բաղադրիչները խառնում ենք և մոտ 10-15 րոպե անընդհատ խառնելով թույլ կրակի վրա եփում՝ մինչև ավելորդ ջուրը դուրս գա և սոուսը թանձրանա:

Պատրաստում ենք միջուկը: Շերտը ջեռոցից հանում ենք, վրան սոուս քսում և միջուկը շարում վրան: Կրկին դնում ենք ջեռոցը և մոտ 15 րոպե եփում մինչև պատրաստ լինի: