Բաղադրամասեր
Ալյուր,կաթ,սոդա,ձու,ձեթ,կանաչ պղպեղ.լոլիկ,պանիր,երշիկ սալյամի,գլուխ սոխ,զեյթուն
1 թեյի բաժակ ալյուր
1 թեյի բաժակ կաթ
1 թեյի գդալ սոդա
2 հատ ձու
մի փոքր ձեթ
1 հատ կանաչ պղպեղ
2 հատ լոլիկ
կես սալյամի երշիկ
2 հատ գլուխ սոխ
10-20 հատ զեյթուն
Պատրաստման եղանակը
Ավելացնել թասի մեջ ձուն,ալյուրը,կաթը,սոդան,լավ հարել հարիչով,ավելացնել 1 ճաշի գդալ ձեթ.նորից հարել,որպեսզի դառնա համասեռ զանգված:Միացնել ջեռոցը,դնել 200 աստիճանի վրա,թողնել 5 րոպե տաքանա,լցնել զանգվածը ևվրան կողք-կողքի,մի փոքր հեռու,շարել երկարությամբ կտրտած լոլիկները,կանաչ պղպեղը,քերած պանիրը,գլուխ սոխը,սալյամի երշիկը,զեյթունը և դնել ջեռոցը:Ջեռոցում թողնել 15-20 րոպե,որից հետո հանել և մատուցել: