Բաղադրամասեր

4 հատ ձու,

1.5 բաժակ շաքարավազ,

2 ճաշի գդալ մեղր (հալեցնել նոր լցնել),

3 ճաշի գդալ յուղ,

1.5 թեյի գդալ սոդա,

3 թեյի բաժակ ալյուր,

200 գ կարագ,

1 բանկա խտացրած կաթ,

50 գ օղի կամ կոնյակ

Պատրաստման եղանակը

Պատրաստել կրեմ: Կարագը, խտացրած կաթը եփել, վրան ավելցնել օղի կամ կոնյակ:

Ձուն կոտրել վրան ավելացնել շաքարավազ: Մեղրը հալեցնել և լցնել ձվի վրա: Սոդան 15 րոպե դնել գոլորշու վրա և ալյուրը քիչ- քիչ լցնել վրան. սկզբից 1 բաժակը լցնել, հարել հարիչով, հենց խմորը կարմրի նոր՝ 2 բաժակը: Բաժանել 4 մասի, թխել և վրան լցնել կրեմը: