Բաղադրամասեր
250 գ ձկանը՝
80 գ պոմիդոր,
20 գ կանաչ սոխ,
10 գ թարխուն,
10 գ կարագ,
աղը, պղպեղը, մաղադանոսը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Պերգամինի թղթի թերթին կարագ քսել, դրա վրա դնել մաքրած և փորոտիքը հեոացրած ձուկը, վերևից շարել պոմիդորի կտորները, մանր կտրտած կանաչ սոխ, թարխուն, ցանել պղպեղ և աղ: Թուղթը երկտակել, ծայրերը ծալել և խմորով ամրացնել:
Ձկով ծրարը դնել յուղ քսած տապակը և 15 — 18 րոպե խորովել ջեռոցում: Դրանից հետո զգուշությամբ բացել պերգամինի թուղթը և ձուկը փոխադրել սկուտեղը:
Ձուկը զարդարել մաղադանոսով: