Բաղադրամասեր
200 գրամ կարագ,
80 - 100 գրամ շաքարի փոշի,
2 ձվի սպիտակուց,
300 գրամ ալյուր
2 ճաշի գդալ օսլա,
վանիլինը՝ ըստ ճաշակի
Պատրաստման եղանակը
Կարագը հարել մինչև սպիտակելը, ավելացնել շաքարի փոշին ու շարունակել հարել մոտ 3-5 րոպե: Քիչ-քիչ ավելացնել ձվի սպիտակուցները , հարել մինչև դառնա համասեռ զանգված: Ավելացնել օսլան ու ալյուը, որպեսզի խմորը փափուկ ստացվի: Խմորը ձևավորել ու մեջտեղի հատվածում լցնել ջեմը, եփել 180 աստիճանում մոտ 15 րոպե, եփվելուց հետո վրան շաքարի փոշի ցանել: