Բաղադրամասեր

1 լիտր կաթին՝

4 - 5 ձու,

300 գ շաքարավազ,

50 գ կարագ,

վանիլին

Պատրաստման եղանակը

Կաթը դնել կրակին մոտ 5 րոպե, ավելացնել կարագը, 1 - 2 րոպե հետո վանիլինը և անընդհատ խառնելով ստանալ համասեռ զանգված:

Ձուն և շաքարավազը հարել և ավելացնել զանգվածին: Ցանկության դեպքում կարող եք ավելացնել կակաո կամ շատ մանր կտրտած մրգեր, մոտ 150 գրամ: Մարմանդ կրակի վրա անընդհատ խառնելով եփել մինչև թանձրանա:

Ստացված զանգվածը սառեցնել լցնել ամանները և դնել սառնախցիկը: