Բաղադրամասեր
1 տուփ շերտավոր խմոր
4 բաժակ մանրացրած ընկույզ
200 գրամ կարագ
1 թեյի գդալ դարչին
2 բաժակ մեղր
3 թեյի գդալ վանիլինի էքստրակտ
1/2 բաժակ ջուր
1/2 բաժակ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Տապակեք ընկույզը` ավելացնելով մի փոքր դարչին:
Բարակ տարածեք շերտավոր խմորը և տեղադրեք կարագով քսած տապակին:
Ապա ընկույզը ցանեք խմորի վրա և փակեք խմորի մյուս շերտով:
Կրկնեք շերտերը երեք անգամ: Խմորի վերևի շերտը կտրատեք շեղանկյուններով:
Տապակեք 15-20 րոպե:
Առանձին թավայի մեջ լցրեք մեղրն ու ավելացրեք կարագը, այնուհետև ավելացրեք շաքարավազը:
Ավելացրեք վանիլինի էքստրակտն ու մի քիչ ջուր:
Տաքացրեք զանգվածը՝ անընդհատ խառնելով:
Այն բանից հետո, երբ հանեք փախլավան ջեռոցից, մեղրի օշարակը լցրեք դրա վրա և թողեք, որ այն ներծծվի: